Պետական առողջապահական գործակալությունը լուծարվեց, կառավարությունը հաստատեց նախագիծը։ Առողջապահության նախարարությունն առաջարկում է դրա գործառույթները փոխանցելով Առողջության ապահովման պետական հիմնադրամին։

Նախագիծը կապված է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հետ։ Կառավարությունը դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ ստեղծել է Առողջության ապահովման պետական հիմնադրամը, որը պետք է իրականացնի նաև առողջապահության ֆինանսական կառավարման և պետական պատվերի շրջանակում քաղաքացիների բուժօգնության կազմակերպման հետ կապված գործառույթներ։

Նոր հիմնադրամի ստեղծմամբ առողջապահության նախարարության կազմում գործող ՊԱԳ-ի հետագա գործունեությունը կառավարությունը համարում է ոչ անհրաժեշտ։

Գործադիրը նկատել է, որ միաժամանակ ՊԱԳ-ի համար 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումն առայժմ չի կրճատվի։ Նախարարությունը պարզաբանում է, որ դեռ ծախսեր են լինելու, այդ թվում՝ կարճաժամկետ ռեզերվում գտնվող աշխատողների վարձատրության և վերջնահաշվարկների համար։ Դրանց վերջնական չափը դեռ հստակեցված չէ։

Բացի այդ, առողջապահության նախարարությանը նախատեսվում է տրամադրել 5 նոր հաստիք, որոնց աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների տարեկան ծախսը կկազմի 25,1 մլն դրամ։

Share.