Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ Ուկրաինայում արյունահեղությունը կշարունակվի, քանի դեռ Վլադիմիր Զելենսկին մնում է իշխանության ղեկին։
«Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա»,- գրել է Մասկը՝ մեկնաբանելով X սոցիալական ցանցի օգտատիրոջ հրապարակումը, ըստ որի՝ Ուկրաինայի նախագահի գլխավոր վախը պատերազմի ավարտն ու նախագահական ընտրությունների անցկացումն է։
