Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հանձնարարել է պատրաստվել Լիբանանում երկարատև ներկայության՝ հայտարարելով, որ Իսրայելը չի դուրս բերի զորքերը Լիբանանում, Սիրիայում կամ Գազայում իր անվտանգության գոտիներից, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Նա այցելել է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին, որոնք գործում են Իսրայելին սահմանակից լիբանանյան գյուղերում։

«Իսրայելի բանակը այստեղ է՝ պաշտպանելու հյուսիսային բնակավայրերը։ Մենք կմաքրենք ողջ այս տարածքը և կապահովենք հյուսիսի բնակիչների անվտանգությունը։ Ոչ մի դեպքում մենք չենք հեռանա անվտանգության գոտիներից՝ ոչ Լիբանանում, ոչ Սիրիայում, ոչ էլ Գազայում», — հայտարարել է Կացը։

Share.