Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հաստատեց, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում:
«2025 թվականի սեպտեմբերի 5-ին այդ մասին եղել է մամուլի հաղորդագրություն. որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը և աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի տարածքում: Եվս մեկ այց էլ է եղել, որի մասին հաղորդագրություն է եղել՝ 2026 թվականի հունվարի 15-ին, այս անգամ՝ երկաթուղու հարցով: Բոլոր քննարկումները եղել են այդ հանդիպումների շրջանակում: Նախկինում էլ ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխնեչ, երկաթգիծ, այդ թեմաներ տեղի է ունենում երկկողմ աշխատանք».-ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։
