Օգոստոսի 13-ին Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունը ներկայացրել է իշխող կուսակցությունից պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Share.