Օգոստոսի 13-ին Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արևելյան և հյուսիս-արևելյան քամու պոռթկումների ուժգնացում մինչև 20-25 մ/վ։
Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ էականորեն չի փոխվի։
«Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երևանում գիշերը և երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 18-23 մ/վ։
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +20+22, իսկ վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը – +9+14, ցերեկը – +24+29,
Կոտայքի լեռներում՝ գիշերը – +9+12, ցերեկը – +23+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +17+19, ցերեկը – +28+30,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +9+13, ցերեկը – +21+25,
Լոռիում՝ գիշերը – +10+15, ցերեկը – +23+27,
Տավուշում՝ գիշերը – +16+19, ցերեկը – +30+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը – +9+12, ցերեկը – +22+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +16+20, ցերեկը – +27+32,
Արարատում՝ գիշերը – +19+22, ցերեկը – +31+34,
Արմավիրում՝ գիշերը – +18+21, ցերեկը – +31+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +9+12, ցերեկը – +23+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +18+21, ցերեկը – +31+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +17+21, ցերեկը – +32+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +11+15, ցերեկը – +25+29։
