Փորձագետների գնահատականների համաձայն՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին (առանց մայիսի ԵԱՏՄ տվյալների հաշվառման) Ռուսաստանը արտասահմանյան շուկաներ է մատակարարել ավելի քան 113 հազար կենդանի խոզ՝ գրեթե 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել էր շուրջ 86 հազար կենդանի՝ ավելի քան 14 մլն դոլար ընդհանուր արժեքով, հաղորդում է «Ագրոէքսպորտ»-ը։

Այսպիսով, մատակարարումների ծավալը քանակով աճել է 32%-ով, իսկ դրամական արտահայտությամբ՝ 39%-ով։

2026 թվականին մատակարարումները հիմնականում իրականացվում են Վրաստան. այդ երկիր արտահանումը գերազանցել է 15 մլն ԱՄՆ դոլարը։

Երկրորդ տեղում է Հայաստանը (ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար),

երրորդում՝ Ղազախստանը (մոտ 400 հազար ԱՄՆ դոլար)։

Share.