Ես կարծում եմ, որ Պուտինը ցանկանում է ամբողջ Դոնբասը վերցնել իր վերահսկողության տակ, և այդ ժամանակ, կարծում եմ, նա պատրաստ կլինի պատերազմի ավարտին․ նրան անհրաժեշտ է ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ Դոնեցկն ու Լուգանսկը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է հաղթել Ռուսաստանին, որովհետև կարծում եմ, որ դա հեշտ չի լինի։ Ի վերջո, Ռուսաստանը միջուկային տերություն է, և ոչ ոք չի կարողանա հեշտությամբ հարձակվել նրա վրա։ Մեզ հարկավոր է փոխզիջումային լուծում, այլ ոչ թե կողմերից որևէ մեկի պարտություն», — նշել է նա։
«Կարծում եմ՝ մենք գտնվում ենք ավելի լայնածավալ պատերազմի սկզբում, և այդ պատճառով ես հույս ունեի, որ արդեն որևէ մեկը ինչ-որ քայլ կձեռնարկի խաղաղություն հաստատելու համար։ Դա տեղի չունեցավ և մոտ ապագայում էլ տեղի չի ունենա, իսկ դա նշանակում է, որ մենք կանգնած ենք շատ, շատ ավելի լայնածավալ պատերազմի շեմին», — ընդգծել է Վուչիչը։
