ԱՄՆ-ը Կուբայի գործող կամ նախկին պաշտոնյաների շրջանում փնտրում է մի գործչի, ում հնարավոր կլինի համոզել գլխավորել Հավանայի կառավարությունը՝ կրկնելով նախկինում Վենեսուելայում իրականացված սցենարը, պնդում է New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հունվարին ԱՄՆ-ը զանգվածային հարված է հասցրել Վենեսուելային, ինչից հետո վենեսուելացի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ձերբակալվել և տեղափոխվել են Նյու Յորք։ ԱՄՆ իշխանությունները նրանց մեղադրում են «նարկո տերորիզմի» հետ առնչություն ունենալու մեջ։ Երկրի լիազորված նախագահ է դարձել Դելսի Ռոդրիգեսը։
«ԱՄՆ պաշտոնատար անձինք Ռոդրիգեսին դիտարկում էին որպես պրագմատիկի, ով կարող էր անխոչընդոտ գալ իշխանության և պատրաստ կլիներ սերտորեն համագործակցել իրենց հետ։ Վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ Կուբայում կարելի է գտնել նույնպիսի պրագմատիկ առաջնորդ», – նշվում է հրատարակության հրապարակման մեջ։
Թերթի աղբյուրների համաձայն՝ առաջին պոտենցիալ թեկնածուն Օսկար Պերես-Օլիվա Ֆրագան է՝ Ֆիդել Կաստրոյի թոռան որդին, ում առաջ է մղում հենց Հավանան։ Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը նրան անընդունելի կհամարի։ Երկրորդը Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոն է, ով երկար ժամանակ ծառայել է որպես նախկին նախագահի թիկնապահ, բայց երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել։ Կուբայի ներքին գործերի ներկայիս նախարար Լազարո Ալբերտո Ալվարես Կասասը նույնպես կարող է ամերիկացի պաշտոնյաների կողմից դիտարկվել որպես պոտենցիալ թեկնածու։
Այնուամենայնիվ, ամերիկյան հետախուզական ծառայությունները հանգել են այն եզրակացության, որ Կուբան քիչ է նման Վենեսուելային և ավելի շատ հիշեցնում է Իրանին, որը ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում ԱՄՆ-ի նկատմամբ։ Դրա պատճառով Վաշինգտոնը տատանվում է Կուբայի կոմունիստական կառավարության հետ համագործակցելու ցանկության և այն տապալելու ծրագրեր մշակելու միջև, նշում է հրատարակությունը։
Օգոստոսի սկզբին Politico թերթը, հղում անելով կղզու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագրերին ծանոթ երկու աղբյուրների, գրել էր, որ ԱՄՆ-ը վերջին ամիսներին ավելի շատ հետախուզական ուժեր և միջոցներ է ուղարկել Կուբա։ Ինչպես հայտարարել է աղբյուրներից մեկը, Վաշինգտոնը կարող է զբաղվել կղզով դեռևս Իրանի հետ հակամարտությունն ավարտելուց առաջ։ Աղբյուրը հավելել է, որ Կուբայի հարցը բարձրագույն առաջնահերթություն է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համար։
Վերջին շրջանում ԱՄՆ-ն ուժեղացրել է քաղաքական և տնտեսական ճնշումը Կուբայի վրա։ Հունվարին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել Կուբային նավթ մատակարարող երկրներից ներմուծման վրա, ինչպես նաև արտակարգ դրություն է հայտարարել՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող իբր առկա կուբայական սպառնալիքի հետ կապված։ Այս միջոցառումը խորացրել է վառելիքի դեֆիցիտը կղզում, ազդել է էլեկտրաէներգիայի արտադրության, տրանսպորտի, սննդամթերքի արտադրության, առողջապահության և կրթության վրա։
