Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր կնքել: Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել այսօր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն, ընդ որում նշվում է, որ կողմերը նախատեսում են համակարգել ջանքերը տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, կարգավորման ուղղությամբ:

Անկարայում համաձայնագրի ստորագրումը դիտարկում են որպես կարևոր իրադարձություն՝ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, նշում են ԶԼՄ-ները: 

Share.