Պարբերականի տվյալներով՝ ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ընկերություններից մեկի՝ 2024-2025 թվականների արտադրական պլանում ներառված է եղել Իրանի համար հրթիռային արձակման կայանների մատակարարման պատվեր։
Հրապարակման համաձայն՝ ռուսական «Վիմպել» ընկերությունը, որը հրթիռների և արձակման համակարգերի մշակմամբ զբաղվող առաջատար ձեռնարկություններից է, նամակ է ուղարկել ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկությանը՝ Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյին (ԿԲՄ)՝ խնդրելով արագացնել «АПУ-Л» և «АПУ-305» տիպի հրթիռային կայանների բաղադրիչների մատակարարումը։
Նամակում նաև նախազգուշացվել է, որ մատակարարումների ուշացումը կարող է վտանգել ինը պայմանագրերի կատարումը։
