Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից բնական գազի ներկրումն Իրանի ենթակառուցվածքների միջոցով՝ ԱՄՆ ճնշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Գազի մատակարարումները մեկնարկել էին 2025 թվականի մարտին՝ տարեկան 1,3 միլիարդ խորանարդ մետր գազի ներկրման մասին համաձայնագրի շրջանակում։ Մատակարարումներն իրականացվում էին Իրանի գազային ենթակառուցվածքների օգտագործմամբ։ Թուրքիայի պետական BOTAŞ ընկերության՝ այս սխեմայով գազ ներկրելու թույլտվությունը գործում էր մինչև 2033 թվականը։

Share.