ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 6-ին, կազմել է 366.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.73 դրամ (աճել է 0.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.48 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–364.5 դրամով, վաճառվում է 366.5-368.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-418 դրամով, վաճառվում է 424.5–429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.92–4.35 դրամով, վաճառվում է 4.49–4.68 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում՝ 367 դրամով:

Եվրոն գնվում է 418–419 դրամով, վաճառվում է 423 դրամով:

Ռուբլին գնվում է 4.26 դրամով, վաճառվում է 4.36 դրամով:

Share.