«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարագայում հայեցակարգային առումով մենք արդեն կողմնորոշվել ենք։ Այս մասին Կառավարության օգոստոսի 6-ի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունը պետական գույք է դառնալու, որը հետագայում հանձնվելու է կոնցեսիոն կառավարման։
ա նաև նկատել է, որ կան խոշոր ձեռնարկություններ, որոնք պետք է վերադարձվեն պետությանը։ «Ինչ վերաբերում է արտադրական ձեռնարկություններին, չեմ կարծում, թե դրանք պետք է մնան Կառավարության կառավարման ներքո։ Դրանք անպայման պետք է մասնավորեցվեն թափանցիկ մրցույթների միջոցով՝ պետական մասնաբաժնով», — նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայից զրկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։ Ավելի ուշ ընկերության ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
