Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերն սպասվում է անձրև։
