Հայաստանում ցանկանում են փոխել երեք նախարարությունների անվանումները։ Համապատասխան օրինագիծն օգոստոսի 6-ին արժանացել է Կառավարության հավանությանը։

Մասնավորապես՝ առաջարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

Share.