Իրանցի զինվորականները, ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների, Հորդանանում հարձակվել են 2 բազաների վրա՝ վնասելով ուղղաթիռներ և ոչնչացնելով անօդաչու թռչող սարքեր: Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
«Հորդանանում թագավոր Ֆեյսալի և արքայազն Հասանի բազաների վրա հրթիռահրետանային հարձակման պատասխան գործողությունների առաջին փուլում հարվածի տակ է հայտնվել F-15 ինքնաթիռների սպասարկման անգարը։ Բացի այդ, հարձակման ընթացքում ոչնչացվել է անօդաչու թռչող սարքերի նախապատրաստման անգարը, ամբողջությամբ ոչնչացվել են ութ MQ-9 անօդաչու թռչող սարքեր, մյուս երկուսը, որոնք գտնվում էին տարածքում, լուրջ վնասներ են կրել», – ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտարարում է, որ վնասվել են ամերիկյան երկու ուղղաթիռներ, հարվածներ են հասցվել զինվորականների տեղակայման կենտրոնին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
