Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային։ Նրանք կունենան իմ լիակատար և անվերապահ աջակցությունը, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի՝ ԱՄՆ տարածքում ծնվածների քաղաքացիության սահմանափակման մասին հրամանագիրը։

Դատարանի որոշմամբ՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար, այդ թվում՝ անօրինական ներգաղթյալների և ժամանակավոր վիզա ունեցողների համար։

Share.