Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին և հուլիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում ևս հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21…+23 աստիճան։

Եղանակի տեսություն
