Երեք օտարերկրյա լցանավ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով առանց Թեհրանի թույլտվության, սակայն կանգնեցվել են Իրանի ռազմածովային ուժերի կողմից և ստիպված փոխել են երթուղին։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Նրա տվյալներով՝ նավերը մտադիր էին օգտվել Հորմուզի նեղուցի հարավային միջանցքից, սակայն իրանցի զինվորականների նախազգուշացումներից հետո շրջվել են և վերադարձել Պարսից ծոց։

Նախօրեին՝ հունիսի 25-ին, Իրանի Պարսից ծոցի վերահսկողության վարչությունը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել այն նավերի անվտանգությունը, որոնք շարժվում են Թեհրանի սահմանած երթուղիներից դուրս։

Share.