Եվրոպական միությունը Ուկրաինային է փոխանցել 90 մլրդ ծավալով վարկային աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող գումարի առաջին մասը։ Առաջին տրանշը կազմում է 3,2 միլիարդ եվրո։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եվրոպական միության խորհուրդը։
«2026 թվականի ապրիլին ԵՄ խորհրդի կողմից համաձայնեցված 90 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթի շրջանակում ԵՄ-ն իրականացրել է առաջին վճարումը, ինչը կօգնի Ուկրաինային ապահովել առաջնահերթ կարիքների ֆինանսավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
