Այս տարվա հունիսի 1–25–ը Հայաստանից արտահանվել է 2 320 տոննա պտուղ–բանջարեղեն։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշեց, որ արտահանվել է 1071 տոննա ծիրան, որի 90 տոկոսն արտահանվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում, 882 տոննա կեռաս, որի բերքն արդեն իսկ ավարտվում է, 40 տոննա խնձոր, 100 տոննա թութ, թուզ, հաղարջ, մոշ, 87 տոննա ազնվամորի, ելակ, 140 տոննա լոլիկ։

«Մեր շուկայում տեսանելի գնանկում կա 2 ուղղություններով՝ ծաղիկի և լոլիկի։ Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում, և առկա բերքը կա՛մ ամբողջությամբ վաճառվում է շուկայում, կա՛մ արտահանվում է»,– հայտարարեց նախարարը։

Ըստ նրա` արտահանման աշխարհագրությունը բավականին մեծ է` Իրաք, ԱՄԷ, Հունաստան, Չեխիա, Ուկրաինա, Լեհաստան, Թուրքիա։

Share.