Եվրոպան Իրանի շուրջ հակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համար: Այս մասին հայտնել է Financial Times-ը:
Պատերազմի սկզբից ի վեր Եվրամիությունը հանածո վառելիքի ներմուծման վրա լրացուցիչ 100 միլիարդ եվրո է ծախսել՝ ստանալով մատակարարումների նույն ծավալը, գրում է հրատարակությունը։ Այս գումարը ծածկել է գների աճը, այլ ոչ թե Եվրոպային ապահովել լրացուցիչ էներգիայով։
Նոր անհանգստություն են առաջացնում դիզվառելիքի ամերիկյան արտահանման հնարավոր սահմանափակումները. եվրոպական երկրները քննարկում են միջոցներ՝ հնարավոր խափանումների դեպքում։ Միաժամանակ Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 29-ին հայտնել է, որ ԵՄ-ի մատակարարումներն առայժմ կայուն են մնում, թեև դիզվառելիքն ու ավիավառելիքը թանկ են։
