Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 32 մարդ, ևս 700-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հունիսի 25-ին այս մասին հայտնել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։

«Այս պահի դրությամբ տվյալներ ունենք 32 զոհի մասին՝ չհաշված այն թվերը, որոնք դեռ կարող են ստացվել Լա Գուայրայի նահանգից։ Պետական հիվանդանոցների ու մասնավոր բժշկական կենտրոնների անհետաձգելի օգնության բաժանմունքներ է ընդունվել ավելի քան 700 տուժած»,- հայտարարել է Ռոդրիգեսը։

Պինտոս-Ալինոս թաղամասում շենքի փլուզման վայրում այժմ աշխատում են փրկարարները. նրանք փլատակների տակ մարդկանց են որոնում։ Ըստ նախնական տվյալների՝ բեկորների տակ կարող է դեռ երեք հոգի լինել։ Մեկ այլ՝ երրորդ փլուզված տան տեղում որոնումներն արդեն արդյունք են տվել. փրկարարներն այնտեղից երկու ողջ մնացածի են դուրս բերել և շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Share.