Ստամբուլի արևելյան հատվածում յոթհարկանի բնակելի շենք է մասնակի փլուզվել․ փլատակների տակ դեռ յոթ մարդ կա, հինգին արդեն հաջողվել է դուրս բերել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը։

Մալթեփե շրջանում գտնվող յոթհարկանի շենքի երեք հարկերը փլուզվել են հինգշաբթի գիշերը՝ ժամը 05:40-ի սահմաններում։ Շենքը կառուցվել է 1987 թվականին, իսկ դրա 12 բնակարաններում ապրում է 33 մարդ։

«Փլուզման հետևանքով վնասվել է չորս բնակարան․․․ Փրկարարները փլատակներից հանել են հինգ բնակչի։ Եվս յոթ հոգի մնում են փլատակների տակ․ նրանցից չորսի հետ կապ է հաստատվել, իսկ մյուս երեքին դեռ որոնում են», — լրագրողներին հայտնել է Գյուլը։

Share.