Իսրայելի օդանավակայանների վարչությունը հայտարարել է հունիսի վերջին Բեն Գուրիոն օդանավակայանի 1-ին տերմինալի աշխատանքը վերսկսելու ծրագրերի մասին, հաղորդում է The Times of Israel-ը։

Ըստ գերատեսչության որոշման՝ տերմինալ 1-ը կբացվի հունիսի 28-ին ներքին չվերթների, իսկ հուլիսի 1-ից՝ միջազգային ժամանումների և մեկնումների համար։ Այդ միջոցառումն ուղղված է ամառային պիկ պահանջարկի շրջանում օդանավակայանի թողունակության մեծացմանը։

1-ին տերմինալը, որը հիմնականում սպասարկում է բյուջետային ավիաընկերություններին, ժամանակավորապես փակվել էր, երբ փետրվարի 28-ին Իրանի հետ ռազմական գործողությունների սկսվելու ֆոնին Իսրայելի օդային տարածքն անհասանելի էր դարձել օտարերկրյա փոխադրողների համար։ Այդ պահից ի վեր բոլոր ՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթներն իրականացվում էին 3-րդ տերմինալի միջոցով։

Ակնկալվում է, որ 1-ին տերմինալի աշխատանքի մասնակի վերականգնումը հնարավորություն կտա նվազեցնել հիմնական տերմինալի ծանրաբեռնվածությունը և արագացնել ուղևորների սպասարկումը ամառային սեզոնին։

Share.