Թեհրանում ցուցարարները պահանջում են Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հրաժարականները։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է միջազգային իրանցի լրագրող Խայալ Մուազինը։
Ստացված հաղորդագրությունների համաձայն՝ ցուցարարները նաև փակել են Իրանի արտաքին գործերի նախարարության շենք տանող ճանապարհները, որտեղ աշխատում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Իրանի մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Իրանի արտաքին գործերի նախարարության դիմաց։ Ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Մահ Արաղչիին», «Ամոթ փոխզիջումների գնացողներին»։ Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում էին բանակցային գործընթացի ընթացքում հնարավոր զիջումների դեմ և քննադատում էին գործողությունների ընթացքը, որը նրանց կարծիքով, հակասում է երկրի ազգային շահերին։
