Այսօր Իրանի մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Իրանի արտաքին գործերի նախարարության դիմաց։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է միջազգային իրանցի լրագրող Խայալ Մուազինը։

Ակցիայի մասնակիցները վանկարկել են.

«Մահ Արաղչիին»։
«Ամոթ փոխզիջումների գնացողներին»։

Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում էին բանակցային գործընթացի ընթացքում հնարավոր զիջումների դեմ և քննադատում էին գործողությունների ընթացքը, որը նրանց կարծիքով, հակասում է երկրի ազգային շահերին։

Share.