ԱՄՆ-ն այս գիշեր շատ ուժգին հարվածներ կհասցնի Իրանին։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ոչ շատ հեռու ապագայում ինչ-որ պահի մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր՝ ստանձնելով նրանց նավթի և գազի շուկաների ամբողջական վերահսկողությունը, ինչպես արել ենք Վենեսուելայի դեպքում, ինչը հրաշալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ ԱՄՆ-ի համար»,- գրել է Թրամփը:
