Երկու երիտասարդ ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին

Մանրամասներ

1

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի են ենթարկել Շենգավիթում՝ իրենց շենքի մոտ։

Այս մասին ասաց Էդգար Ղազարյանի բարեկամը։

«Այսօր երկու երիտասարդ, առանց որևէ բան ասելու, շենքի մոտ ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին։ Դեպքից հետո Էդգար Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում է անցնում»,–ասաց նա։

Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 11,45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Եղբայրության փողոցից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ղ․-ն։ Մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին։