Հնդկաստանը օգնության է հասնում բարեկամ Հայաստանին երբ դա հատկապես կարևոր է։ Այս մասին Live24.am-ը տեղեկանում է «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդի գրառումից։
«Ներկայումս Հնդկաստանը զինում է բարեկամ Հայաստանին հրթիռային համակարգերով, հրթիռներով և տարատեսակ զինամթերքով, որին կհետևեն շատ ավելին՝ միջկառավարական պայմանագրով»,- գրել է Անանդը, հավելելով, որ PC300 Pinaka հրթիռային համակարգերը շուտով կլինեն Հայաստանում:
PC300 Pinaka հրթիռային համակարգերի աշխատանքային տեսանյութը՝ ստորև․
Հիշեցնենք, որ Հայաստանը Հնդկաստանի հետ մոտ 270 մլն ԱՄՆ դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել։ Հաղորդվում է, որ պայմանագիրը ներառում է Pinaka MLRS, հակատանկային հրթիռներ և Հայաստանի համար զինամթերքի մի շարք՝ որպես համապարփակ գործարքի մաս։
0Comments