Փաշինյանն իր ապագայի երաշխիքների առումով Մոսկվայի ու Բրյուսելի միջև միանշանակ ընտրում է Բրյուսելը. Նա շատ լավ հասկանում է Պատրուշևին էլ, մնացածին էլ․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Մի քանի օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենա Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը: Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ամսի 31-ին եռակողմ հանդիպումը կկայանա, բայց ոչ թե Մոսկվայում, այլ Բրյուսելում, Պուտինին բնականաբար կփոխարինի Ֆյուլեն: Ոչ պակաս բնական է նաև այն, որ հենց այդ հանդիպումից հետո է տեղի ունենալու «Դիմադրություն» կոչեցյալի հերթական սրացումը: Ինչպես հիշում եք գարնանային սրացումը նույնպես մեկնարկեց Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո:

Թե առաջին և թե երկրորդ սրացման միակ նպատակը լինելու է Փաշինյանին ռուսական գիծ վերադարձնելը, բայց ոչ մի դեպքում չի լինելու նրան պաշտոնանկ անելը: Այս մասին մի հաստատող ելույթ ունեցավ օրերս ՌԴ անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար, ՖՍԲ-ի նախկին ղեկավար Պատրուշևը, ով ասաց, որ աշխարհում ստեղծված իրավիճակը հետևանք է Ուկրաինայում, Վրաստանում և Ղրղզստանում գունավոր հեղափոխությունների: Հատկանշականն այստեղ այն էր, որ նա Հայաստանն այդ շարքում չի դասում ու չի անում դա շատ պարզ պատճառով:

Եթե ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հանկարծ պնդի, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը հեղաշրջում է, դա լեգիտիմությունից կզրկի բոլոր այն փաստաթղթերը, որ Փաշինյանը պիտի ստորագրի ու, ըստ Մոսկվայի պլանի, չքվի: Այնպես որ, Երևանի փողոցներում կարան հենց Պատրուշևի նկարը վառեն, ծիածանագույն դրոշներով զինված ամբոխները, նա միևնույն է պնդելու է, որ Փաշինյանը` հայ ժողովրդի կողմից լրիվ լեգիտիմորեն ընտրված ղեկավար է: Ղեկավար, որ պետք է գար, Արցախի մի մասը տար Ադրբեջանին, որպես ԽՍՀՄ 2.0 մտնելու կաշառք, իսկ մյուս մասը տար Մոսկվային, որ Բաքուն հանկարծ չորոշի մնալ սուվերեն: Ու եթե Ուկրաինայում Մոսկվայի պլանը աշխատեր ու այնտեղ արագ իշխանափոխություն լիներ, Բաքուն անշուշտ բախտը չէր փորձելու, ենթարկվելու էր Մոսկվային, որից հետո հնազանդեցվելու էր նաև Վրաստանը:

Ավաղ Ուկրաինական պլանը տապալվեց` իր հետ դոմինոյի էֆեկտով տապալելով Մոսկվայի պլանները Կենտրոնական Ասիայում և Կովկասում: Ադրբեջանը հնազանդվելու ցանկություն չունի, Փաշինյանն իր ապագայի երաշխիքների առումով Մոսկվայի ու Բրյուսելի միջև միանշանակ ընտրում է Բրյուսելը, Ղազախստանն արդեն պայմանավորվում է Ադրբեջանի հետ` Ռուսաստանին այլընտրանք հանդիսացող նավթային արտահանման ուղիների մասին, Իրանը բարիշում է արևմուտքի հետ, վրացիք էլ սպասում են ևս մեկ տարանցման ուղի սեփական տարածքով անցկացնելուն:

Թե ինչ պիտի անի «դիմադրություն» կոչեցյալը, անկեղծ չեմ էլ պատկերացնում: Շատ դժվար է բռնաբարությամբ սպառնալ մի մարդու, ով գիտի, որ իրեն չես բռնաբարելու, իսկ Նիկոլը դա գիտի, նա շատ լավ հասկանում է Պատրուշևին էլ, մնացածին էլ: Փաշինյանը կարա ցուցարարներին ցուցադրաբար գյուլլի, ու իր սեփական գլխից միևնույն է մազ չի պակասի, որովհետև նա խոստացել է Մոսկվային լինել հնազանդ, թեկուզ և բոլորն արդեն հասկանում են, որ դա սուտ է, միևնույն է հանդուրժում են, քանի որ այլընտրանք չունեն: Չկա մեկ ուրիշը ում կերած բողկերը հնարավոր կլիներ հեշտությամբ գցել հայ ժողովրդի ջեբը:

Արթուր Դանիելյան