Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը թույլ չի տվել ռուս զինվորականներին մուտք գործել երկրի տարածք Մերձդնեստրից։ Այս մասին ասել է Մոլդովայի ԱԳՆ խոսնակ Դանիել Վոդեն։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կազմում զինծառայողների ռոտացիան իրականացվում է ռիսկերից խուսափելու և կոնտինգենտի անձնակազմի համակարգված տեղաշարժ ապահովելու համար ստեղծված մեխանիզմով»,- ասել է նա։ Խոսքը Մերձդնեստրում տեղակայված օպերատիվ խմբի (OGRO) մասին է։
«Ռուսական զորքերի այսպես կոչված օպերատիվ խմբի սպաներին թույլ չի տրվել մուտք գործել Մոլդովայի տարածք՝ անօրինական կազմավորում մեր երկրի տարածքում, որը խախտում է չեզոքության կարգավիճակը… Այս համատեքստում ԱԳՆ-ն կրկնում է. Մոլդովայի իշխանությունների դիրքորոշումը մեր երկրից ռուսական զորքերի և զինամթերքի պահեստների դուրսբերման գործընթացն անվերապահորեն վերսկսելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է խոսնակը։
0Comments