Իրանի հոգևոր առաջնորդը ողջունել է «Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին»

Մանրամասներ
ա

Իրանական զլմ-ների փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեին ողջունել է «Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին», սակայն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու ցանկացած քաղաքականության, «քանի որ այդ սահմանը հազարավոր տարիներ գոյություն ունեցող հաղորդակցության օղակ է»: