Փողոցներ են փակվելու. ընդդիմությունը վրաններ է տեղադրելու Ֆրանսիայի հրապարակում

Մանրամասներ

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված հանրահավաքում հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրվելու։

Հաջորդ քայլով, Սաղաթելյանի խոսքով, մայիսի 2-ին առավոտյան 8։30-ին զանգվածային անհնազանդության ակցիաներ են սկսելու, փողոցներ ու մայրուղիներ են փակվելու։

Իշխան Սաղաթելյանը նաև դասադուլի և գործադուլի կոչեր արեց։