Ուկրաինային ամերիկյան զինատեսակներ կմատակարարվեն. Բալթյան երկրներն ԱՄՆ-ից թույլտվություն են ստացել

Մանրամասներ

 ա

Էստոնիան, Լատվիան և Լիտվան ԱՄՆ-ից թույլտվություն են ստացել Ուկրաինային ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգեր և Stinger շարժական զենիթահրթիռային համակարգեր մատակարարել, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի պաշտոնյաներին։ .

Բացի այդ, Վաշինգտոնը նախատեսում է Ուկրաինային հանձնել ռուսական արտադրության հինգ Մի-17 ուղղաթիռ, որոնք նախատեսված էին աֆղան զինվորականների համար։