Ռուս խաղաղապահները «Խաղաղության դաս» են անցկացրել Ստեփանակերտում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Աշակերտներին ներկայացվել են Ռուսաստանի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեությունը:
Ինտերակտիվ դասն անցկացվել է դպրոցականների հայրենասիրական դաստիարակության շրջանակում:
Դասից հետո ռուս խաղաղապահները բարերարների հետ դպրոցականներին գրենական պիտույքներ ու քաղցր նվերներ են բաժանել:
0Comments