Այդ զորակազմը եկել է սահմանափակ ժամանակով. Ղազախստանի նախագահին զեկուցել են ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի ժամանման մասին

Մանրամասներ

ա

Ուժային կառույցների ղեկավարները զեկուցել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին, որ Ղազախստան են ժամանում ՀԱՊԿ միավորված խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները՝ կարգուկանոնի հաստատմանն աջակցելու նպատակով, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Այդ զորակազմը եկել է սահմանափակ ժամանակով՝ հիմնականում իրագործելու համար ռազմավարական օբյեկտների պահպանության ապահովման գործառույթներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես են եկել ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաեւ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը։

Ղազախստանի նախագահը մի շարք կարգադրություններ է արել երկրում իրավիճակի հետագա կայունացման վերաբերյալ։