Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք եւ շարունակում ենք ունենալ

Մանրամասներ

2021 թվականի հետպատերազմյան հետեւանքների արտահայտման տարին էր եւ մեզնից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որ մենք ՀՀ-ում եւ նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի,  2021-ի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք, ինչը բնականաբար չէինք ցանկանա, բայց նաեւ այդպիսին էր իրողությունը: Պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որ կարողանանք անցնցում հաղթահարել ներքին իրադրության բերումով 2021-ը:

Իհարկե, արտաքին  միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք եւ շարունակում ենք ունենալ: 2021-ի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման փաստը, նաեւ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները: Ես առաջարկում եմ, որ մենք հիմա մեկ րոպե լռությամբ հարգենք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: