Նպատակը 2 օրում Ստեփանակերտը գրավելն էր․ 2016-ին չստացվեց, ջախջախեցինք

Մանրամասներ

1

Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացին՝ ասել էր, որ 2016 թվականին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել»,- նշել է Ն. Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանի նշած «աղետին» և նրա մեկ այլ դիտակման, թե ո՞վ էր որոշել, որ հանրաքվեն պետք է լինի հենց Ստեփանակերտում, ընդգծեց, որ երբ խոսվում էր Արցախի կամարտահայտության մասին, ադրբեջանական կողմն առաջ էր բերում հետևյալ մոտեցումը, որ՝ հանրաքվե պետք է լինի ամբողջ Ադրբեջանի տարածքում։

«Այսինքն՝ ոչ միայն Արցախի ձայնը լսեին, այլև ամբողջ Ադրբեջանի՝ 8 մլն ադրբեջանցու։ Այդ 8 մլն ադրբեջանցին ի՞նչ պետք է ասեր, ասեր՝ Արցախն անկա՞խ է, ընդունեի՞ն մեր անկախությունը, իհարկե, ոչ։ Մենք էլ ասել ենք, որ դա անհեթեթություն է, մեր ճակատագիրը մենք ենք որոշում, որովհետև ճիշտ չէ, որ մեր ճակատագիրը որոշի, ասենք, Ադրբեջանի բնակչությունը, որի դեպքում պարզ է, չէ՞, թե ինչ է լինելու։ Այդ պատճառով էլ մենք Ադրբեջանի նման մոտեցումը միշտ չեղարկել ենք ու ասել, որ սա այն տարբերակը չէ, որ կարող է հիմք դառնալ Արցախի ապագա կարգավիճակը որոշելու համար։ Մինչև այժմ էլ Ադրբեջանն այդպես է մտածում, ավելին՝ նա նույնիսկ չի էլ խոսում հանրաքվեի մասին, ասում է, որ որևէ կարգավիճակ չեն տալու, նույնիսկ պետական ինչ-որ կազմավորման, նույնիսկ Ադրբեջանի կազմում, իբր սա իրենց տարածքն է ու ամեն ինչ որոշված է։ Մեզ համար սա անընդունելի է։

Ինչ վերաբերում է 2016 թվականի աղետի մասին հայտարարությանը, ապա ես այդ ժամանակ մեկ աղետ եմ տեսել՝ Արցախի 2-րդ պատերազմ, որը մենք ջախջախեցինք, ջախջախեցինք թշնամու պլանները՝ լիակատար։ Նրանց նպատակը ոչ թե 3-4 օր ինչ-որ պրովոկացիաներ անելն էր, այլ սրընթաց պատերազմի միջոցով՝ «բլից-կրիգով», 2 օրում Ստեփանակերտը գրավելը։ Նրանց այդ նպատակը որևէ ձևով չէր տարբերվում 2020 թվականի պատերազմի նպատակներից, ուղղակի այն ժամանակ չստացվեց, իսկ 2020 թվականին հաջողվեց։ Բայց ապրիլյան պատերազմը եղել է մեր փայլուն հաղթանակներից մեկը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։