Ես փակել էի Ռուսաստանից Եվրոպա գնացող խողովակը, Բայդենը եկավ ու բացեց․ Թրամփ

Մանրամասներ

ա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ինքը կանգնացրել է «Հյուսիսային հոսք-2»-ը, իսկ ներկայիս նախագահ Ջո Բայդենը այն «թույլ է տվել», հայտնում է Fox News-ը։

«Ես փակել էի Ռուսաստանից Եվրոպա գնացող խողովակը, այնուհետև Բայդենը եկավ, և առաջին բաներից մեկը, որ նա արեց, բացեց այդ խողովակը: Բայց նա փակեց մեր Keystone XL Pipeline-ը։ … Նա փակեց մերը, և թույլ տվեց ավարտին հասցնել, հավանաբար, աշխարհի ամենամեծ խողովաշարի շինարարությունը՝ Ռուսաստանից մինչև Եվրոպա և հատկապես Գերմանիա», – ասել է Թրամփը։