Իրանը վերահսկում է իր սահմաններից դուրս տեղի ունեցող բոլոր տեղաշարժերը և նախազգուշացնում է

Մանրամասներ

1

Իրանահայ մեկնաբան Սահակ Շահմուրադյանը գրել է․

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները թվիթերյան արշավ են սկսել Բաքվի դեմ։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի կողմից Իրանի դեմ հնչեցրած կոպիտ հայտարարությունները կոշտ արձագանքների են արժանացել Իրանում:

Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև անցկացվող համատեղ ռազմական զորավարժությանը համահունչ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուսեյն Ղալիևը կոպիտ հայտարարություններ է հնչեցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, որոնք արժանացել են Իրանի Արդաբիլ քաղաքի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի սուր քննադատությանը: Շաբաթ օրը Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ ԻԻՀ-ն, հետևելով Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի համատեղ զորավարժությանը, վերահսկում է Իրանի սահմաններից դուրս տեղի ունեցող բոլոր տեղաշարժերը և նախազգուշացնում է կասկածելի տեղաշարժերի կապակցությամբ:

Անդրադառնալով Ադրբեջանի կառավարության վերջին հակաիրանական գործողություններին, այդ թվում՝ դեպի Հայաստան Սյունիքի տրանզիտ ճանապարհահատվածում ապրանքների տարանցմանը խոչընդոտելուն, Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահ Հոսեյն Մալիքին ասել է. «Բարեկամ և եղբայրական Ադրբեջանից սպասելիքներն ավելի մեծ են»: Այս մասին հայտնում է իրանական Շարղ օրաթերթը։