Բարդ է ասել՝ երբ կբացվի Ամուլսարը, բայց ես հակված եմ, որ այն աշխատի. Սուրեն Պապիկյան

Մանրամասներ

ա

Բավական բարդ է ասել՝ երբ կբացվի Ամուլսարը, բայց ես հակված եմ, որ այն աշխատի: Այս մասին «Ազատություն» ՌԿ եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Նա ընդգծել է՝ դա պետք է լինի բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան: «Երբ նշվում է, որ ես հակված եմ, որ ՀՀ-ում աշխատի որևէ հանքավայր, բացվեն աշխատատեղեր, բյուջեում լինեն հավելյալ գումարներ, որոնք կփակեն «ծակուծուկերը», բնականաբար ասում եմ՝  բնապահպանական նորմերին համապատասխանության պարագայում»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե մտահոգություններ կան, որ հարակից համայնքները կտուժեն, մարդկանց առողջությանը վտանգ կսպառնա, Պապիկյանն արձագանքել է.

«Ես կարծում եմ՝ չենք կարող անել բան, որը նման ռիսկեր կարող է բերել»,-ասել է նա՝ նշելով, թե միշտ կարող են լինել մարդիկ, որոնք կարող են հակադարձել, ունենալ այլ կարծիքներ: