Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են չեղարկել «գունագեղ տոնակատարություն» անցկացնելու որոշումը. ՖՈՏՈ

Մանրամասներ

Սոցցանցերում դժգոհություն է հասունանում այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «մաշստաբային և գունագեղ տոնակատարություն՝ նվիրված ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»:

Զոհված զինառայողների մի շարք հարազատներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆլեշմոբ են նախաձեռնել՝ իրենց բողոքն արտահայտելով վարչապետի հայտարարության առնչությամբ՝ նշելով, որ իրենք դատապարտում են «գունագեղ տոնակատարություն» անցկացնելու որոշումն ու պահանջում չեղարկել այն:

ա

ա

ա

ա