Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են. այլ հարց է՝ այս պահին ո՞ղջ են, թե՞ ոչ. Սիրանուշ Սահակյան

Մանրամասներ

ա

Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Այլ հարց է՝ գերեվարումից հետո որքա՞ն ժամանակ են ողջ մնացել կամ արդյո՞ք այս պահին ողջ են, այդ հարցում բավարար ապացույցներ չկան»,-հավելեց Սահակյանը՝ ընդգծելով, որ պաշտոնապես հաստատված 45 ռազմագերուց բացի ևս 80-ը պետք է իրականում հայրենադարձվեին:

«Թե ինչու Ադրբեջանը չի հաստատում, որ նաև հայրենադարձում լինի, կարող է երկու հանգամանքի արդյունք լինել՝ նախ՝  քաղաքական, որ դրանով պատասխանատվություն չի ստանձնում նոր քանակի անձանց ճակատագրի համար, երկրորդ՝ գերեվարված քաղաքացիական անձինք կամ ռազմագերիները ուղղակի խոշտանգվելով սպանվել են»,-ասաց նա: