Մեր դիվանագիտական ծառայության ներուժը գործում է հենց Ռուսաստանի ազգային շահերի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեծ գաղտնիք չէ, որ մեր դիվանագիտական գերատեսչությունը զբաղեցնում է շատ ակտիվ, հարձակողական դիրք: Երբեմն նույնիսկ ստիպված եմ (Սերգեյ Լավրովին) հիշեցնել, որ նա ոչ թե պաշտպանության նախարար է, այլ արտաքին գործերի», ասել է նա «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Լավրովն ու Շոյգուն գլխավորում են «Եդինայա Ռոսիյա»-ի ընտրական ցուցակը: Ամենայն հավանականությամբ, ընտրություններից հետո Սերգեյ Վիկտորովիչը, որի իրական ազգանունն, ասում են, Քալանթարյան է, կհեռանա նախարարի պաշտոնից: Բայց նրա անունը ընդմիշտ կմնա որպես մռայլ խորհրդանիշ հայ ժողովրդի պատմության մեջ:
Լավրովի պլանը Հայաստանի մասնատման ծրագիրն է՝ հազարավոր զոհերով և կորուստներով: Ռուս «դաշնակիցներն» այդ պլանն իրագործելիս չեն խորշել ամենակեղտոտ քայլերից՝ սկսած սպառազինության «անջատումներից» ու հայկական դիվանագիտական ջանքերի չեզոքացումից, վերջացրած մինչ օրս շարունակվող հոգեբանական պատերազմը։
Այս իմաստով Լավրովն, իհարկե, պաշտպանության նախարար է, այլ ոչ թե արտաքին գործերի: Պատահական չէ, որ պլանը կրում է նախարարի անունը: «Պարոն ոչ»-ը, ինչպես կոչում են Լավրովին, իրականում այնքան էլ սարսափելի չէ, ինչպես նրան ներկայացնում են: Նա կարող է հանգիստ կուլ տալ ապտակը, եւ 2013 թ․ Բաքվում տեղի ունեցած սկանդալից հետո էլ, ըստ ամենայնի, որոշվեց, թե ում անունով պետք է կոչվի Հայաստանի դեմ պլանը:
Վերջին տարիներին Ռուսաստանի «արտաքին գործերը» իսկապես բաղկացած են ոչ թե դիվանագիտությունից, այլ Գլխավոր շտաբի նախագծերից՝ օգտագործելով «մասնավոր ռազմական ընկերությունները», «կանաչ մարդուկներին» և «քաղաքավարի մարդկանց»:
Պաշտպանության նախարար Շոյգուն ասում է, որ կշտանալու համար մարդուն հերիք է մեկ կտոր միս, բայց նա վերցնում է տասը։ Իսկ որքա՞ն է պետք Ռուսաստանին Հայաստանի «մսից»՝ կշտանալու համար, որտե՞ղ է նրա պահանջների սահմանը:
0Comments