Փաշինյանը լիակատար փակուղում է․ Պուտինը դա չի անելու․ Նա հստակեցրել է, թե ով է ընկերը, ով է թշնամին

Մանրամասներ

1

«Արդբեջանն ասում է՝ միջանցք, բայց հայտարարությունում նման բան չի ասվում, ինչպե՞ս է հնարավոր այս ճանապարհները բացել՝ առանց նորմալ հարաբերություններ ունենալու ոչ միայն՝ Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի հետ, քանի որ խոսքն Ադրբեջանից Նախիջևան կապուղու մասին է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը:

«Ռուսական սահմանապահները կարող են մեկ-երկու ամիս կանգնել, լավ, մեկ տարի կանգնել, բայց այդպես որքա՞ն, երբ հարաբերությունները նորմալ չեն: Ցանկացած խնդիր, երբ մենք դիտարկում ենք, ասես ռուսական մատրյոշկա լինի, չի կարող լուծվել ավտոնոմ ռեժիմում՝ առանձին մյուս խնդիրներից:

Փաշինյանը լիակատար փակուղում է, և գլխավորը՝ մենք տեսնում ենք, որ փորձերը՝ վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, ևս չեն պսակվում հաջողությամբ, ֆրանսիացիներն ասում են, որ պետք է կարգավիճակի հարցը լուծել, ամերիկացիներն են հակված, ռուսները մի փոքր աջակցում են հայերին, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանն անձամբ տապալել է ողջ բանակցային գործընթացը, անձամբ ինքն է խզել և ներկայումս կարծում է, թե դա Պուտինն է անելու, բայց Պուտինը դա չի անելու, ֆրանսիացիները չեն անելու, Ալիևին դա պետք չէ, այսպիսի իրավիճակ է: Խոսում են ապագայի պլաններից, բայց ի՞նչ ծրագիր, առաջին հերթին ժողովրդին է հարկավոր հանել այս ծանրագույն դեպրեսիայից ու սթրեսից»,- ասաց Տարասովը:

Նա պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը Մոսկվային՝ ստիպված լոյալություն է: «Հայերը, իմ կարծիքով, ռուսական ռեսուրսը պետք է օգտագործեին իրենց նպատակներին հասնելու համար, այնինչ ետ հրեցին այդ ռեսուրսը, իսկ Ալիևը, որը ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԵԱՏՄ անդամ չէ, 100 տոկոսով այդ ռեսուրսն օգտագործեց՝ դրան հավելած՝ նաև Թուրքիայինը»,- ասաց նա:

Ռուս քաղաքագետը նաև նշեց, որ Պուտինը ջերմ էր Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը, քանի որ իր խնդիրները լուծել է․ Պուտինը հստակեցրել է, թե ով է ընկերը, ով է թշնամին, որպես ռազմավարական մակարդակի դաշնակից, գործընկեր՝ Հայաստանը չի ձգում:

«Հենց այդ պատճառով սեպարատ բանակցությունների մեջ չի մտնում Ալիևի թիկունքում, ինչ-որ հայտարարություններ չի չեղարկում, չի ստորագրում փաստաթղթեր։ Չի բացառվում, որ Փաշինյանը Ալիևի հետ ապագա հանդիպման համար ինչ-որ պրոյեկտ էր բերել, չեմ բացառում, որ ինչ-որ պրոյեկտներ եղել են»,- ասաց Տարասովը՝ հավելելով, որ հանդիպումը փակ էր, և դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է քննարկվել:

Դիտարկմանը, որ ՌԴ քաղաքականությունը ևս Հայաստանի հանդեպ խնդրահարույց է, Տարասովն ասաց, որ ՌԴ քաղաքականությունը ևս փոխվում է, առաջնահերթությունները փոխվում են:

«Առևտրային հարաբերությունները մեծ տեղ ունեն: Ադրբեջանն ամեն ինչ գնում է, վճարում է, իսկ Հայաստանին անվճար նվիրում են, սա է հարցը, իսկ Թուրքիայի հետ Ռուսաստանը մեծ խաղի մեջ է, մեծ նարդի է խաղում, որոնց ընթացքում՝ խորոված է վայելում: Տեսնենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում Աֆղանստանի շուրջ, սա ևս ռուս-թուրքական մեծ խաղի մի մաս է»,- նկատեց նա:

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները