Եթե մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այդ ալիքին հակադրեինք ալիք, անխուսափելիորեն դա դառնալու էր քաղաքացիական պատերազմ։ Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ մեղադրում են թուլության մեջ։ Եթե դա թուլություն է, այդ թուլությունը մեզ քաղաքացիական պատերազմից փրկել է։ Եթե մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այդ ալիքին հակադրեինք ալիք, անխուսափելիորեն դա դառնալու էր քաղաքացիական պատերազմ։
Եթե մենք լինեինք ուժեղ իշխանություն այն տրամաբանությամբ ինչ-որ ասում են, մենք 4 հազար զոհ տվեցինք պատերազմի ընթացքում 20 հազար զոհ ունենալու էինք Երեւանի մեջ։ Այդ «թուլությունը» կարեւոր գործոն էր»,- ասաց Փաշինյանը։
0Comments