Թուրքիան ապրիլի 29-ից լոքդաուն է հայտարարում. կորոնավիրուսի տեմպերը կտրուկ աճում են

Իրավիճակ

ա

Թուրքիայում ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 17-ը կհայտարարվի լոքդաուն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերի կտրուկ ավելացման պատճառով։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 63 հազարը։ Մահերի թիվը օրական կտրվածքով գերազանցում են 360-ը։  Ըստ պաշտոնական հայտարարության, որպեսզի հնարավոր լինի վերադառնալ բնականոն կյանքի, պետք է օրական կտրվածքով վարակման դեպքերը իջեցնել մինչեւ 5 հազարի։

ա

Հակառակ դեպքում, տուրիստական գործունեության վերադառնալ հնարավոր չի լինի։ Լոքդաունի ընթացքում կգործեն միայն անհետաձգելի ծառայությունը եւ այն արտադրությունները, որոնք կանգնեցնել հնարավոր չէ։