Սա մեր բանակի ձեռագիրը չէ, սա մեր գեներալների ձեռագիրը չէ

Իչպե՞ս է պատահել, որ ադրբեջանա-թուրքական դիվերսիոն խմբավորումներն առանց լուրջ խոչընդոտների, Հադրութ-Տող-Մեծ Թաղեր-Շեխեր-Զարդարաշեն-Ակնաղբյուր-Ավետարանոց- Քարին Տակ-Շուշի անտառային նեղլիկ ճանապարհներով, ձորերով ու կածաններով կարողացան հասնել Շուշի

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, որ այս պատերազմի գլխավոր հարցերից մեկը դեռևս մնում է չպարզաբանված:

«Իչպե՞ս է պատահել, որ ադրբեջանա-թուրքական դիվերսիոն խմբավորումներն առանց լուրջ խոչընդոտների, Հադրութ-Տող-Մեծ Թաղեր-Շեխեր-Զարդարաշեն-Ակնաղբյուր-Ավետարանոց- Քարին Տակ-Շուշի անտառային նեղլիկ ճանապարհներով, ձորերով ու կածաններով կարողացան հասնել Շուշի:

Ոչ միայն հասնել, այլև ծանր տեխնիկա ու հրետանի հասցնել: Եվ այս ամենը մեր՝ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո:

Սա մեր բանակի ձեռագիրը չէ, սա մեր գեներալների ձեռագիրը չէ», - գրել է նա: